Աղբյուր. Բարսելոնան գերազանցում է Ռեալին Նեյմարի համար պայքարում

09:32 11.08.2019

Կատալոնացի լրագրող Ժերար Ռոմերոն պատմել է, թե ինչպես են ընթանում բանակցությունները ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու շուրջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ ներկայումս «Բարսելոնան» ամեն ինչ անում է գործարքը մեկ շաբաթվա ընթացքում ավարտելու համար։ Ակումբի ղեկավարությունը հավանություն է տվել տրանսֆերին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայից» բացի Նեյմարին հավակնում է նաև նրանց անհաշտ մրցակիցը՝ Մադրիդի «Ռեալը», սակայն այս պահի դրությամբ կատալոնական ակումբը գերազանցում է նրանց այդ մրցավազքում: ՊՍԺ-ն և «Բարսելոնան» քննարկում են Նեյմարին վինգեր Ֆիլիպե Կոուտինյոյին և պաշտպան Նելսոն Սեմեդույին, ինչպես նաև հարձակվող Ուսման Դեմբելեին և պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին փոխանակելու տարբերակը:

«Բարսելոնան», իր հերթին, գերադասում է ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը՝ մշտական գնման իրավունքով:

Share |

Լրահոս

Loading...