Գրիզման. Փորձում եմ հարմարվել նոր պահանջներին և տակտիկային

12:28 11.08.2019

«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը կիսվել է կատալոնական ակումբի կազմում առաջին գոլից ստացած տպավորություններով: Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը աչքի է ընկել «Նապոլիի» հետ ընկերական խաղում (4-0):

«Շատ ուրախ եմ «Բարսելոնայում» առաջին գոլս խփելու առիթվ։ Հուսով եմ, որ սա ապագայում շատ գոլերից առաջինն է: Շնորհակալություն բոլորին աջակցության համար: Ես շատ էի ցանկանում օգնել թիմին և հույս ունեմ հետագայում ևս օգնել։ Փորձում եմ հարմարվել նոր պահանջներին և տակտիկային»,-Գրիզմանի խոսքը մեջբերում է TV3-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 120 միլիոն եվրոյով «Աթլետիկոյից» գնել էր Գրիզմանին: Հարձակվողը 5 տարվա պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ: 

Share |

Լրահոս

Loading...