UFC-ի մամուլի ծառայությունը թվիթերյան իր էջում տեղադրել է UFC249 մրցաշարի պաշտոնական անոնսային հոլովակը: Միջոցառումը տեղի կունենա մայիսի 9-ին, Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքում: Սա կլինի կազմակերպության առաջին մարզական իրադարձությունը`կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարզական միջոցառումների զանգվածային դադարեցումից հետո:
Մրցաշարի հիմնական մենամարտում կհանդիպեն ամերիկացիներ Թոնի Ֆերգյուսոնը և Ջասթին Գեթժին: Սկզբնապես, միջոցառման գլխավոր իրադարձութունը պետք է լիներ Ֆերգյուսոնի և UFC-ի թեթև քաշային չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի միջև մենամարտը, բայց մրցաշարը հետաձգվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Your OFFICIAL #UFC249 promo! 🔥
— UFC (@ufc) April 28, 2020
🏆 We’ll see you May 9 on ESPN+ PPV pic.twitter.com/9qppys5MTx
Ավելի ուշ Խաբիբն ասել էր, որ ինքը չի կարող հեռանալ Ռուսաստանից ՝ սահմանների փակման պատճառով, և մայիսին չի կարող մասնակցել մենամարտին Ռամադանի պատճառով: Հետևաբար, UFC-ն ստիպված էր փնտրել փոխարինող, որը դարձավ Գեթժին։