Էրիկ Վարդանյանի ծառայություններով հետաքրքրվում են ՌՊԼ-ում և Չեխիայում

18:13 11.08.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել արտասահմանում:

Sport24-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպական երկու ակումբ: Առավել հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, որտեղ Վարդանյանին իր կազմում ցանկանում է տեսնել «Ռոստովը»: Հայ խաղացողին ցանկանում է գնել նաև չեխական «Յաբլոնեցը»:

Հիշեցնենք, որ Վարդանյանը «Փյունիկի» հետ այս տարի հասել է մինչև Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ: Այս խաղերում նա դարձել է 4 գոլի հեղինակ:

Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում էլ նա մասնակցել է 21 հանդիպման ու դարձել 8 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...