Լևոն Աղասյանի չեմպիոնական ցատկն ու առաջին մեկնաբանությունը ԵԱ-ում հաղթելուց հետո (տեսանյութ)

16:39 12.08.2019

Փոքր երկրների Եվրոպայի թիմային առաջնության հաղթող, եռացատկորդ Լևոն Աղասյանը Սկոպյեում կայացած առաջնությունից հետո գրառում է կատարել Instagram-ի իր էջում` նշելով, որ չնայած չեմպիոնությանը, լավագույն արդյունքը ցույց չի տվել.

«Առաջինը` Եվրոպայի թիմային առաջնությունում: Լավագույն արդյունքը չէր, բայց ես առավելագույն միավորները հավաքեցի իմ երկրի համար: Որոշ սխալներ եղան, բայց շուտով դրանք կշտկվեն»,- գրել է Աղասյանն ու հրապարակել իր ցատկի տեսանյութը:

Հիշեցնենք` հայ եռացատկորդը ցույց էր տվել 16.46 մետր արդյունք՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի և երրորդ տեղը զբաղեցրած մոլդովացի մարզիկներից։

 

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ էր նվաճել փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել էր 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47):

Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանաց 3000 մետր խոչընդոտավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը:

Մեր ընտրանին թիմային 6-րդ տեղն է զբաղեցրել:

Share |

Լրահոս

Loading...