Արման Միքայելյանը՝ Ռիգայի մրցաշարի երրորդ մրցանակակիր

15:00 12.08.2019

Լատվիայում ավարտվել է Ռիգայի տեխնիկական համալսարանի գավաթի խաղարկությունը, որին այս տարի մասնակցում էր 39 երկրի 275 շախմատիստ, այդ թվում՝ 30 գրոսմայստեր:

Մրցաշարի մասնակիցների թվում էին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Միքայելյանը: Մեր մասնակիցներից հաջող է հանդես եկել Արման Միքայելյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 3-րդ հորիզոնականը:

Այս մասին հայտնում է  Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Միքայելյանը միայն կես միավոր է զիջել մրցաշարի հաղթող Իգոր Կովալենկոյին:

Ռոբերտ Հովհաննիսյանը 6 միավորով գրավել է 24-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...