Խոշոր տուգանքներ` Առաջին խմբից դուրս եկած թիմերին

14:14 12.08.2019

ՀՖՖ կարգապահական կոմիտեի` օգոստոսի 9-ին կայացած նիստի ընթացքում քննվել է նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնությունից դուրս եկած թիմերի` «Գանձասար-Կապան-2»-ի, «Երևան-2»-ի և «Մակարավանքի» հարցը:

«ՖԱ Աչաջուր ՀԿ»-ի «Մակարավանք» թիմի ՀՀ ֆուտբոլի 2019-2020 առաջին խմբի առաջնությանը հետագա մասնակցությունը դադարեցնելու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` որոշվել է «Մակարավանք» թիմին հանել Առաջին խմբի և Գավաթի խաղարկության մրցումներից, իսկ «ՖԱ Աչաջուր ՀԿ»-ի տուգանել 500 հազար դրամով:

Իսկ «Երևանն» ու «Գանձասար-Կապանն» Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում թիմեր չներկայացնելու համար տուգանվել են 200-հազարական դրամներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գանձասար-Կապան-2»-ն Առաջին խմբի առաջնությանը չի մասնակցում համապատասխան ֆուտբոլիստների չլինելու պատճառով:

Նախորդ առաջնությանը մասնակցած ֆուտբոլիստների մեծ մասը զորակոչվել է բանակ։ Հայաստանի Առաջին խմբի 2018/19 առաջնությունում «Գանձասար-Կապան-2»-ը 12 թիմերի պայքարում մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը զբաղեցրեց՝ 33 խաղից հետո վաստակած 27 միավորով։

Իսկ «Երևան ՖԱ»-ից ArmSport-ին տեղեկացրել էին, որ ենթակառուցվածքային առումով կան որոշակի դժվարություններ, նաև չկան համապատասխան ֆուտբոլիստներ, ուստի ակումբը նպատակահարմար է գտել այս տարի մասնակցել միայն Բարձրագույն խմբի առաջնությանը:

Share |

Լրահոս

Loading...