Առաջին խումբ. Մասիսին, Դիլիջանին և Սևանին տեխնիկական պարտություն է գրանցվել. ակումբները տուգանվել են

13:35 12.08.2019

Օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Ի թիվս այլ հարցերի, նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Առաջին խմբի առաջնության 1-ին տուրի շրջանակում չկայացած խաղերը:

Մասնավորապես, «Մասիս»-«Դիլիջան ՖԱ» խաղը չէր կայացել թիմերի անպատրաստ լինելու պատճառով:

Ինչի արդյունքում, «Մասիս» թիմը որպես դաշտի տեր խաղի կազմակերպման պարտականությունները չկատարելու, հայտավորված պաշտոնյաների և ֆուտբոլիստների կազմ չունենալու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն տուգանել 50 հազար դրամով: Թիմին նաև գրանցվել է տեխնիկական պարտություն` 0:3 հաշվով: 

Իսկ «Դիլիջան ՖԱ» թիմը հայտավորված պաշտոնյաների և ֆուտբոլիստների կազմ չունենալու համար, ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն, ակումբիը տուգանվել է 25 հազար ՀՀ դրամով։ Նշենք` «Դիլիջան ՖԱ»-ին այս խաղում ևս տեխնիկական պարտություն է գրանցվել 0։3 հաշվով: 

Չէր կայացել նաև «Սևան»-«Վեստ Արմենիա» հանդիպումը, քանի որ «Սևանը» չէր ունեցել հայտավորված պաշտոնյա:

ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` որոշվել է «Սևան» թիմին գրանցել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով և 31-րդ հոդվածի 51-րդ կետի համաձայն` «Սևան ՖԱ» ակումբին տուգանել 30 հազար դրամով:

Share |

Լրահոս

Loading...