Մբապե. ՊՍԺ-ն Նեյմարի հետ և առանց նրա՝ երկու տարբեր թիմեր են

10:06 12.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է այն տեղեկությունը, թե փարիզյան թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը շուտով կարող է մեկ այլ ակումբ տեղափոխվել.

«Մենք ավելի ուժեղ ենք դառնում: Լավ ենք նախապատրաստվել, առջևում կարևոր խաղեր են սպասվում: Կփորձենք մրցունակ լինել: Շատ բան է կախված Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակից: ՊՍԺ-ն նրա հետ և առանց նրա՝ տարբեր թիմեր են»,- Մբապեի խոսքերն է փոխանցում L'Equipe-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբի ղեկավարությունը զայրացած է 27-ամյա ֆուտբոլիստի՝ թիմի փոխելու ցանկությունից: Այդ իսկ պատճառով բրազիլացու տրանսֆերի շուրջ բանակցություններում ակումբը զիջումների չի գնա և կփորձի նվազագույնը 200 մլն եվրո վաստակել հնարավոր տրանսֆերից:

Նախորդ մրցաշրջանում Նեյմարը ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 28 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...