Բեն-Յեդեր մոտ է 40 մլն եվրոյի դիմաց Մոնակո տեղափոխվելուն

15:49 12.08.2019

«Սևիլիայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը մոտ է «Մոնակո» տեղափոխությանը: L'Equipe-ի տեղեկություններով, ֆրանսիական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել:

Տրանսֆերը 40 մլն եվրո է գնահատվում. սա այն հրաժարագինն է, որ նշված է ֆուտբոլիստի պայմանագրում:

Ֆրանսիացին այսօր ներկա չի գտնվել «Սևիլիայի» մարզմանը և առաջիկա երկու օրերի ընթացքում բուժզննում կանցնի «Մոնակոյի» համար:

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Բեն-Յեդերը 35 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...