Բարսելոնան դադարեցրել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները Նեյմարի տրանսֆերի շուրջ

14:38 12.08.2019

«Բարսելոնան» որոշել է դադարեցնել բանակցությունները ՊՍԺ-ի հետ բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sport.es-ը:

Չնայած նրան, որ ֆրանսիական ակումբն այս ամառ պատրաստ է ֆուտբոլիստին այլ ակումբ բաց թողնել, կատալոնական ակումբի ղեկավարությունը գոհ չէ բանակցային փուլում ՊՍԺ-ի կոշտ վերաբերմունքից:

Իսպանական ակումբը մտադիր չէ գործարքում ներառել պաշտպան Նելսոն Սեմեդուին, քանի որ ՊՍԺ-ն այնքան էլ բարձր չի գնահատել պորտուգալացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Ավելի վաղ փարիզյան ակումբի գլխաոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ ՊՍԺ-ը բանակցություններ է վարձել Նեյմարի` ակումբից հեռանալու վերաբերյալ: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում ֆրանսիական թիմի կազմում 28 հանդիպման է մասնակցել` դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...