Վուլվերհեմփթոն-Փյունիկ խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները

14:27 12.08.2019

Օգոստոսի 15-ին «Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

Խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Գլխավոր մրցավարն է Բաստիան Դանկերտը, մրցավարի առաջին օգնականը կլինի Մարկուս Հեկերը, մրցավարի երկրորդ օգնականը` Ռենի Ռոուդը, իսկ 4-րդ պաշտոնյան՝ Պատրիկ Իտրիխը: ՈւԵՖԱ-ի պատվիրակն է Ժան Պոլ Միվիսը (Բելգիա):

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղը Երևանում ավարտվել էր «Վուլվերհեմփթոնի» հաղթանակով՝ 4-0 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...