Չարենցավանի մարզադաշտը Վան ՖԱ-ի առաջին տնային խաղին ընդառաջ (լուսանկարներ)

17:10 12.08.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնության երկրորդ տուրում «Վանը» սեփական հարկի տակ կընդունի «Լոկոմոտիվին»` առաջին տնային հանդիպումն անցկացնելով Չարենցավանում:

Չարենցավանի համայնքապետարանը լուսանկարներ է հրապարակել Քաղաքային մարզադաշտից:

«Պատրաստվում ենք վաղվա խաղին: Սատարելու ենք մեր «Վանին»,- ասվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Հիշեցնենք` Առաջին խմբի իր առաջին խաղում Կարեն Բարսեղյանի թիմը Երևանում մրցել է «Արարատ-Արմենիա-2»-ի հետ և 2:1 հաշվով հաղթանակ տարել:

«Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին և կմեկնարկի ժամը 17:00-ին:

Share |

Լրահոս

Loading...