Զավեն Անդրիասյանը Կավալա Օփենում կիսել է 1-2-րդ հորիզոնականները

14:46 12.08.2019

Հունաստանում ավարտվել է Կավալա Օփեն միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 20 երկրների 110 շախմատիստ:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Էլինա Դանիելյանը և կանանց միջազգային վարպետներ Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը:

Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և Պլատ Վոյցեխի հետ կիսել է 1-2-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Անդրիասյանը գրավել է երկրորդ հորիզոնականը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից Սիրանուշ Ղուկասյանն արժանացել է երրորդ մրցանակին:

Share |

Լրահոս

Loading...