Կլոպը հաստատել է․ Ալիսոնը մի քանի շաբաթ բաց կթողնի

21:35 12.08.2019

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը թիմի դարպասապահ Ալիսոնի վերականգնման հստակ ամսաթվեր չի նշել։

ԱՊԼ առաջին տուրի՝ «Նորվիչի» դեմ խաղում դարպասապահը ձկնաձև մկանի վնասվածք էր ստացել։

«Այս ամենը հիանալի չէ։ Սա ձկնաձև մկանի վնասվածք է, այնպես որ նա որոշակի ժամանակով շարքից դուրս է եկել։

Չեմ ուզում նրա վերադարձի վերաբերյալ հստակ կանխագուշակություններ անել, բայց դա հաստատ չորեքշաբթի օրը չի լինի։ Տեսնենք։ Սա որոշակի ժամանկ կպահանջի, վստահաբար՝ մի քանի շաբաթ։

Արդեն տեսել եմ «6 շաբաթի» մասին տեղեկությունը ու բոլորն այդպես են կարծում, բայց Ալին կարիերայի ընթացքում հաճախ չէ վնասվածք ստացել, այնպես որ ուզում եմ մի փոքր սպասել՝ տեսնելու ամեն ինչ ինպես կզարգանա։ Բայց առաջիկա մի քանի շաբաթը նա հաստատ կբացակայի»,- Կլոպի խոսքերն է փոխանցում «Լիվերպուլի» կայքը։  

 

Share |

Լրահոս

Loading...