Ցիցիպասն ու Խաչանովը զիջել են դիրքերը․ փոփոխություններ ATP-ի աղյուսակում

11:36 12.08.2019

Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) այսօր հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը։

Մոնրեալում կայացած «Մասթերս-1000» շարքի և դրան նախորդած մրցաշարերի արդյունքներով պայմանավորված՝ վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում տեղի են ունեցել փոփոխություններ։

Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը նահանջել է 7-րդ հորիզոնական, իսկ Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը՝ 9-րդ։ 8-րդ հորիզոնական է բարձրացել Դանիիլ Մեդվեդևը, որը Մոնրեալի եզրափակչում պարտվել Ռաֆայել Նադալին։

Բացի այդ, լավագույն տասնյակ է վերադարձել իտալացի Ֆաբիո Ֆոնյինին։

ATP-ի աղյուսակն առաջվա պես գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) — 12325
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 7945
3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) — 7460
4 (4). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) — 4925
5 (6). Կեի Նիսիկորի (Ճապոնիա) — 4040
6 (7). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 4005
7 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 3455
8 (9). Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 3230
9 (8). Կարեն Խաչանով (Ռուսաստան) — 2890
10 (11). Ֆաբիո Ֆոնյինի (Իտալիա) — 2555

Share |

Լրահոս

Loading...