«Այստեղ ամեն ինչ պարզ է». Տիգրան Բարսեղյանը տուրի խորհրդանշական հավաքականում է

19:56 12.08.2019

Ղազախստանի Պրեմիեր լիգայում կայացավ 22-րդ տուրը:

Sports.kz-ն հրապարակել է տուրի խորհրդանշական հավաքականը, որի մեջ ընդգրկվել է նաև «Կայսարի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Կայքը մեր ընտրանու ֆուտբոլիստի մասին գրել է.

«Այստեղ, թվում է, ամեն ինչ շատ պարզ է: Տիգրանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ խփելով երկու հիանալի գոլ ու իրացնելով 11-մետրանոցը, որը հենց ինքն էր վաստակել»:

Հիշեցնենք, որ 22-րդ տուրում Բարսեղյանի երեք գոլերը օգնեցին «Կայսարին» հաղթել «Ատիրաուին» 3-1 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...