Կարեն Գիլոյանը եվրասիական լիգայի մասին. Արդեն կարող ենք խոսել հեռուն գնացող ծրագրերի մասին

22:24 12.08.2019

Ինչպես այսօր հայտնել էինք, հայկական «Արագած» և «Ուրարտու» բասկետբոլային ակումբները կմասնակցեն Եվրասիական լիգայի 2019-2020 թթ. խաղարկությանը:

Եվրասիական լիգան ստեղծվել է Եվրասիական Տնտեսական Միության երկրների միջև սպորտի՝ մասնավորապես բասկետբոլի ոլորտում համագործակցության խորացման համար: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական էջը:

Մրցաշարի նպատակն է ստեղծել հարթակ՝ մասնակից երկրներում բասկետբոլի զարգացման համար,որը կնպաստի ԵԱՏՄ տարածքում սպորտային-աշխատանքային միգրացիայի զարգացմանը:

Նոր մրցաշարն իրենից ներկայացնում է առաջնություն, որն անցկացվելու է շրջանաձև մրցակարգով, եզրափակչում կհայտնվի չորս թիմ (2020 թ. մարտ):

Արսենալ (Տուլա, Ռուսաստան)

ՄԲԱ (Մոսկվա, Ռուսաստան)

Ուրարտու (Երևան, Հայաստան)

Արագած (Երևան, Հայաստան)

 Բարսի (Ատիրաու, Ղազախստան)

Բորիսֆեն (Մոգիլև, Բելառուս)

Եվրասիական լիգայի նախագահ Կարեն Գիլոյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է.

«Լիգան դեռ նոր է մտնում առաջին խաղաշրջան, բայց արդեն կարող ենք խոսել հեռուն գնացող պլանների մասին, և՛ խաղացողների քանակի հետ կապված, և՛ սպորտային-շուկայաբանության,որը հիմնված է ԵԱՏՄ և դիտորդ երկրների կողմից մասնակիցների ներգրավվման վրա: Լիգան ինքնին կդառնա Եվրասիական Տնտեսական Միության երկրների միջև փոխհարաբերությունների հաստատման ևս մի գործիք»:

Share |

Լրահոս

Loading...