Բետիսը տրանսֆերային առաջարկ է արել Ռեալին Մարիանոյի համար

22:30 12.08.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը մոտ է ակումբը լքելուն:

Զինեդին Զիդանը հույսեր չի կապում ֆուտբոլիստի հետ ու պատրաստ է հրաժարվել խաղացողից: Հարձակվողի ծառայություններով էլ հետաքրքրվում է «Բետիսը»:

Սևիլիան ներկայացնող ակումբը հարձակվող է փնտրում ու տրանսֆերային առաջարկ է արել «Ռեալին»: Խնդիր կարող է լինել ֆուտբոլիստի աշխատավարձը, որը կազմում է 5 մլն եվրո:

«Բետիսը» հետաքրրքվում է նաև «Էսպանյոլում» հանդես եկող Բորխա Իգլեսիասով, իսկ Մարիանոյի տարբերակի դեպքում ակումբը կփորձի վարձակալել խաղացողին: 

Share |

Լրահոս

Loading...