Բռնցքամարտ․ Փոփոխություն Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբում

23:24 12.08.2019

Փոփոխություն է տեղի ունեցել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ երիտասարդ մարզիչ Վլադիմիր Մարկարյանի փոխարեն հավաքականի ավագ Կարեն Աղամալյանի օգնականի պարտականությունները կկատարի Գարիկ Բաղդասարյանը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Մարկարյանին քրտնաջան աշխատանքի համար՝ հավելելով, որ  նախկին բռնցքամարտիկը կշարունակի մարզչական աշխատանքը իր սաների հետ:

Share |

Լրահոս

Loading...