Հայտնի է, թե ով կարող է լինել Բեքհեմի ակումբի առաջին խոշոր ձեռքբերումը

17:26 12.08.2019

ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանին հաջորդ մրցաշրջանից կարող է հանդես գալ MLS-ում: FOX Deportes-ի լրագրող Ալվարո Իսկերդոն հայտնում է, որ ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված է Մայամիի «Ինտերը»:

Ակումբի սեփականատերը անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է: «Ինտեր Մայամին» 2020 թվականից կսկսի ելույթներն MLS-ում:

Ակումբն արդեն պայմանագիր է կնքել վենեսուելացի պաշտպան Կրիստիան Մակունի և արգենտինացի Խուլիան Կարանսայի հետ:

Կավանին մտադիր է մինչև պայմանագրի ավարտը հանդես գալ ՊՍԺ-ում, որից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի ԱՄՆ: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 1-ը: 

Share |

Լրահոս

Loading...