Կոուտինյոն Բավարիայի դիտակետում է. ինչ կապ ունի տրանսֆերի հետ Նեյմարը

16:25 12.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է համալրել «Բավարիայի» շարքերը:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները կապվել են «Բարսելոնայի» հետ, որպեսզի հասկանան, թե ինչ պայմանների դիմաց կատալոնացիները բաց կթողնեն ֆուտբոլիստին:

«Բավարիան» այլ ծրագրեր նույնպես ունի: Եթե ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տեղափոխվի «Բարսելոնա», ապա մյունխենցիները կցանկանան ձեռք բերել Ուսման Դեմբելեին: Եթե Նեյմարը տեղափոխվի «Ռեալ», ապա այդ ծրագրերը կփոխվեն: Բացի այդ, մադրիդյան ակումբը Բունդեսլիգայի չեմպիոնին առաջարկել է Գարեթ Բեյլի ծառայությունները: «Բավարիան», սակայն, հրաժարվել է գնել ուելսցուն:

Այսպիսով, «Բավարիան» կհետևի Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակին ու կփորձի իր տրանսֆերային քաղաքականությունը կառուցել կախված այն բանից, թե որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը:

Share |

Լրահոս

Loading...