Բավարիան կարող է գնման իրավունքով վարձակալել Կոուտինյոյին

19:45 12.08.2019

«Բավարիան» աշխատում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի վրա։

Մյունխենյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու երկու տարբերակ է դիտարկում, որոնք երկուսն էլ ներառում են խաղացողի սկզբնական վարձակալությունը։

Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ «Բավարիան» կարող է հետագա գնման իրավունքով երկու մրցաշրջանով վարձակալել Կոուտինյոյին։ Սա նման է «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ձեռք բերելուն, որի հետ, սակայն, արդյունքում պայմանագիր չկնքվեց։

Երկրորդ տարբերակը մեկ տարով վարձակալությունն է մրցաշրջանի ավարտին գնման պարտավորությամբ։

Գերմանացիները մտադիր են նվազեցնել Կոուտինյոյի արժեքը, որով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։

 

 

Share |

Լրահոս

Loading...