Յուվենտուսն ուզում է անվճար ձեռք բերել Էրիկսենին

20:32 12.08.2019

«Յուվենտուսը» դիտարկում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ իտալական ակումբն ուզում է դանիացուն ձեռք բերել 2020 թվականին, երբ նրա պայմանագիրն ավարտվում է անգլիացիների հետ ու նա ձեռք է բերելու ազատ գործակալի կարգավիճակ։ Նշվում է, որ «Յուվեն» արդեն կապ է հաստատել խաղացողի հետ։

Էրիկսենն այլ ակումբների հետ կարող է բանակցություններ վարել սկսած 2020 թվականից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Ռեալն» ու «Աթլետիկոն»։ 

 

 

Share |

Լրահոս

Loading...