Ֆերդինանդ․ Ուրախ եմ, որ Դիբալան չտեղափոխվեց ՄՅՈՒ

20:15 12.08.2019

ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի մասին, որը հրաժարվեց տեղափոխվել անգլիական ակումբ։

 «Վերջին տարիներին շատերն են հրաժարվել ՄՅՈՒ տեղափոխությունից։ Նրանք այլ ակումբներ են ընտրել։ 

Բայց չգիտեմ՝ ինչպես Դիբալայի համարձակությունը ներեց մերժել առաջարկն այն դեպքում, երբ նա նստում է «Յուվենտուսի» պահեստայինների նստարանին։ Ժամանակն է, որ նա սկսի խաղալ։

Այս պարագայում ուրախ եմ, որ նա մեզ մոտ չեկավ․ նա չունի այն հատկանիշները, որ ես ուզում եմ տեսնել ՄՅՈՒ-ի խաղացողի մեջ։

Ուզում եմ, որ գան նրանք, ովքեր մտածում են․ «ՄՅՈՒ-ն պիտի նորից թոփ-ակումբ դառնա, ես ուզում եմ արագացնել այդ գործընթացը»։ Ահա այսպիսի խաղացողների եմ ուզում տեսնել ակումբում»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Star-ը։

Դիբալային ուզում են ձեռք բերել նաև ՊՍԺ-ն ու «Ինտերը»։

 

Share |

Լրահոս

Loading...