Բավարիան ուզում է անվճար վարձակալել Կոուտինյոյին

23:42 12.08.2019

Մյունխենի «Բավարիան» մտադիր է անվճար վարձակալության վերցնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին։ Այս մասին հաղորդում է Sport Bild-ը՝ հղում կատարելով Mundo Deportivo-ին։

  Աղբյուրի տեղեկացմամբ՝ գերմանական ակումբը կատալոնացիներին առաջարկել է իր վրա վերցնել ֆուտբոլիստի աշխատավարձի ծախսերը, բայց նշվում է, որ չի պատրաստվում նրա վարձակալության դիմաց ինչ-որ բան վճարել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստ է դիտարկել 25-30 մլն եվրոյի դիմաց բրազիլացու տարեկան վարձակալությունը։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանին փորձել են ձեռք բերել «Արսենալն» ու «Տոտենհեմը», բայց երկու ակումբ տրանսֆերն էլ ձախողվել է։

 

Share |

Լրահոս

Loading...