Ադետոկունբոյի դաբլ-դաբլի օգնությամբ Հունաստանը ջախջախել է Իրանին (տեսանյութ)

13:51 12.08.2019

Բասկետբոլի աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի շրջանակում Հունաստանի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացրել Իրանի ընտրանու հետ և ջախջախիչ՝ 88-58 հաշվով հաղթանակ տոնել։

Հանդիպման գլխավոր հերոսը եղել է «Միլուոկի Բակսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն։ NBA-ի MVP-ի ակտիվում դաբլ-դաբլ է գրանցվել՝ 19 միավոր, 13 անդրադարձ։ Իրանի հավքականի կազմում էլ դաբլ-դաբլով (18 միավոր+10 անդրադարձ) աչքի է ընկել Համեդ Հադիդին։

Մասնակցելով Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը՝ Յանիս Ադետոկունբոն դառնալու է NBA-ի պատմության առաջին բասկետբոլիստը, որը գործող MVP-ի կարգավիճակում պայքարելու է աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Share |

Լրահոս

Loading...