ԵԱ. Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չհաղթահարեցին որակավորման փուլը

09:26 12.08.2019

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց ջրացատկի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը 10 մետր աշտարկացատկում Լև Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը չհաղթահարեցին որակավորման փուլը։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Լև Սարգսյանը 19 մասնակիցների մեջ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը՝ 332.80 միավորով, իսկ Վլադիմիր Հարությունյանը ՝ 16-րդ հորիզոնկանը՝ 311.0 միավորով։

10 մետր աշտարակացատկի Եվրոպայի չեմպիոն դարձավ Ուկրաինան ներկայացնող Օլեկսի Սերեդան (488.85), արծաթե մեդալակիրը ֆրանսիացի Բենջամին Աուֆրետն էր (474.90), իսկ բրոնզե մեդկալակիր դրաձավ ռուս Ռուսլան Տերնովոյը (445.25):

Share |

Լրահոս

Loading...