Պաշտոնական. Վալենսիան ու Ման. Սիթին համաձայնության եկան Մանգալայի տրանսֆերի հարցում

23:13 12.08.2019

«Վալենսիան» նոր ֆուտբոլիստ ունի:

«Չղջիկներն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին» համաձայնության են եկել պաշտպան Էլյակիմ Մանգալայի տրանսֆերի հարցում: Ֆուտբոլիստը իսպանական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

2016/17 մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Վալենսիայի» կազմում:

Վերջին անգամ խաղացողը դաշտ է դուրս եկել 2018 թվականի փետրվարի 10-ին՝ «Էվերթոնի» կազմում:

Մանգալան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Պորտուից» 42 մլն եվրոյի դիմաց 2014 թվականին:

Share |

Լրահոս

Loading...