Նադալը հրաժարվել է մասնակցել Ցինցինատիի մրցաշարին

15:28 12.08.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը որոշել է չմասնակցել Ցինցինատիի «Մասթերս-1000» շարքի մրցաշարին, որն անցկացվելու է օգոստոսի 12-18-ը։ Այս մասին հաղորդում է ATP-ի մամուլի ծառայությունը։

Արդեն հայտի է, որ մրցաշարի հիմնական ցանցում Նադալին փոխարինելու է Ղազախստանի ներկայացուցիչ Միխաիլ Կուկուշկինը։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը երեկ դարձել է Մոնրեալում անցկացվող «Մասթերս-1000» շարքի մրցաշարի չեմպիոն՝ եզրափակչում առավելության հասնելով Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիիլ Մեդվեդևի նկատմամբ։

Ցինցինատիի մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչն է։

Share |

Լրահոս

Loading...