Նապոլին համաձայնության է եկել իր տրանսֆերային հիմնական նպատակներից մեկի հետ

19:30 12.08.2019

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ ՊՍՎ-ի հարձակվող Իրվինգ Լոսանոն մոտակա ժամերի ընթացքում կդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ:

Ըստ աղբյուրի՝ ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի հարցում 42 մլն եվրոյով: Ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի հարցում նույնպես համաձայնություն է ձեռք բերվել: 5 տարվա ընթացքում Լոսանոն կվաստակի 43 մլն եվրո: Խաղացողի գործակալ Մինո Ռայոլան էլ տեղափոխության համար կվաստակի 5 մլն եվրո: Տրանսֆերը վերջնական ձևակերպելու համար հարձակվողին մնացել է միայն բուժզննում անցնել:

Հիշեցնենք, որ Լոսանոն ՊՍՎ-ի գույները պաշտպանում է 2017 թվականից:

Share |

Լրահոս

Loading...