Պերիշիչը բուժզննում է անցել Բավարիայում (լուսանկար)

16:50 12.08.2019

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կդառնա Մյունխենի «Բավարայի» ֆուտբոլիստ:

Ինչպես գրում է լրագրող Գիլյերմո Արանգոն, 30-ամյա խաղացողը բուժզննում է անցել մյունխենյան ակումբի համար.

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» կվարձակալի կիսապաշտպանին, այնուհետև կգնի տրանսֆերը 30 մլն եվրոյով: Մյունխենցիները Պերիշիչ հետ համաձայնության են հասել այն բանից հետո, երբ չի հաջողվել իրականացնել Լերոյ Սանեի տրանսֆերը:

Պերիշիչը «Ինտերի» գույները պաշտպանում է 2015 թվականից:

Share |

Լրահոս

Loading...