Ռոման ու Յուվենտուսը բանակցություններ են վարում Ռուգանիի և Իգուայինի տրանսֆերների վերաբերյալ

20:58 12.08.2019

«Ռոման» ցանկանում է գնել Թուրինի «Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստի՝ Դանիել Ռուգանիին և Գոնսալո Իգուայինին:

Իտալական լրատվամիջոցները գրում են, որ ակումբները բանակցություններ են վարում: Sportitalia-ն հայտնում է, որ հռոմեական ակումբը կարող է վարձակալել Ռուգանիին, այնուհետև գնել տրանսֆերը 20-25 մլն եվրոյով:

Իգուայինը կարող է «գայլերի» կազմը համալրել վարձավճարով՝ մեկ տարվա համար վճարելով 9 մլն եվրո: Արգենտինացու պայմանագրում կներառվի տրանսֆերն առաջնային իրավունքով գնելու մասին կետ:

Իգուայինը նախորդ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրեց «Միլանում», իսկ երկրորդը՝ «Չելսիում»: Երկու թիմերում էլ նա հանդես էր գալիս վարձավճարով: Հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցեց 40 հանդիպման ու խփեց 13 գոլ:

Share |

Լրահոս

Loading...