Ռոման ընկերական խաղում 11-մետրանոցներով հաղթեց Ռեալին (տեսանյութ)

00:10 12.08.2019

Մարիդի «Ռեալն» ու իտալական «Ռոման» ընկերական հանդիպման շրջանակում մրցեցին միմյանց հետ:

Խաղը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Հռոմեական ակումբի կազմում գոլով աչքի ընկան Պերոտին և Ջեկոն: Մադրիդցիներից գոլի հեղինակ դարձան Մարսելոն և Կազեմիրոն:

Խաղի հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ: Այստեղ ավելի դիպուկ էին «գայլերը», որոնք հաղթեցին 5:4 հաշվով: «Ռեալից» միակ վրիպումը թույլ տվեց Մարսելոն:

Share |

Լրահոս

Loading...