Ռոնալդուն՝ Զիդանի մասին․ Նրա գլխավորությամբ ինձ յուրահատուկ եմ զգացել

21:15 12.08.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հարաբերությունների մասին։

«Վստահությունը, որ պետք է խաղացողին, միայն իրենից չէ կախված։ Դրա համար պատասխանատու են նաև նրան շրջապատողները՝ խաղընկերները, մարզիչը։ Կարևոր է քեզ խմբի կարևոր մասը զգալը, ու Զիդանի գլխավորությամբ ես ինձ յուրահատուկ եմ զգացել։

Նա չի փոխել իմ խաղաոճը, ես նույն ֆուտբոլիստն եմ մնացել։ Իհարկե, Զիդանն ինձ շատ է օգնել, ես նրան շատ եմ գնահատում։ Այն բանից հետո, ինչ նա դարձավ իմ մարզիչն ու ես նրան ավելի լավ ճանաչեցի, դարձա նրա մեծ երկրպագուն այն պատճառով, թե նա ինչպիսին էր, ինչպես էր շփվում, ինչպես էր ղեկավարում թիմը, ինչպես էր ինձ վերաբերվում։

Նա ինձ միշտ ասում էր․ «Կրիշ, մի՛ անհանգստացիր ու խաղա։ Եթե ինչ-որ մեկը կարող է տարբերություն ստեղծել այս թիմու, դա դու ես»։ Նա ինձ միշտ վստահել է, միշտ բաց ու անկեղծ է եղել ինձ հետ։ Ահա թե ինչու ես միշտ սրտումս կպահեմ Զիդանի հետ ընկերությունը։ Ես նրա մեծ երկրպագուն եմ, որովհետև նա ինձ համար, իսկապես, լավ մարդ ու գերազանց մարզիչ է»,- ասել է Ռոնալդուն DAZN-ին տված հարցազրույցում։  

 

Share |

Լրահոս

Loading...