Սևան ՖԱ-ն կբողոքարկի ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեի որոշումը

17:33 12.08.2019

Ինչպես այսօր տեղեկացրել էինք, տեղի է ունեցել ՀՖՖ-ի կարգապահական հերթական նիստը:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել «Սևան» ՖԱ-ին գրանցել տեխնիկական պարտություն «Վեստ Արմենիայի» հետ խաղում, քանի որ Առաջին խմբի նախորդ առաջնության չեմպիոնը չէր ունեցել հայտավորված պաշտոնյա:

«Սևանը» պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ակումբը բողոքարկելու է կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկման կոմիտեում:

 

Share |

Լրահոս

Loading...