Պաշտոնական․ Սնեյդերը ավարտեց կարիերան

21:49 12.08.2019

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

Այդ մասին 35-ամյա խաղացողը հայտնել է «Ուտրեխտի» հետ պայմանագիր կնքելու ժամանակ, որի համաձայն՝ նա իր սեփական սկայբոքսից հետևելու է ակումբի տնային խաղերին։

Հոլանդացու վերջին ակումբը «Ալ-Գարաֆան» էր։

Իր կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Այաքսում», «Ռեալում», «Ինտերում»։ Նշված բոլոր թիմերի հետ հաղթել է տվյալ երկրի առաջնությունը։ «Ինտերի» հետ 2009/10 մրցաշրջանում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 134 խաղի, խփել 31 գոլ։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր։

Share |

Լրահոս

Loading...