Սթերլինգին թանկարժեք հովանավորչական պայմանագիր են առաջարկել

18:14 12.08.2019

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը կարող է 100 մլն ֆունտ արժողությամբ հովանավորչական պայմանագիր կնքել խաղակոշիկներ արտադրող ընկերության հետ։ 

 Ներկայումս ավարտվում է 24-ամյա խաղացողի պայմանագիրը Nike-ի հետ։ Ինչպես հաղորդում է The Telegraph-ը՝ ընկերությունն ուզում է Անգլիայի հավաքականի խաղացողին օգտագործել իր դուստր ապրանքանիշի՝ Air Jordan-ի համար, որը ֆուտբոլային շուկա է մուտք գործել՝ դառնալով ՊՍԺ-ի հովանավորը։ Սթերլինգի հետ նաև ցանկանում են համագործակցել Gillette-ը և H&M-ը։

Սթերլինգը, որը շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով համարվում է ամենաբարձր վարձատրվող անգլիացի ֆուտբոլիստը, նոր մրցաշրջանը սկսել է դառնալով Անգլիայի Սուպերգավաթի՝ «Լիվերպուլի» հետ խաղում իր թիմի միակ գոլի հեղինակը։ Նա նաև ԱՊԼ առաջին տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել։  

 

 

Share |

Լրահոս

Loading...