Արտասովոր․ Աթլետիկը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Ինյակի Ուիլյամսի հետ

15:15 12.08.2019

«Աթլետիկը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Ինյակի Ուիլյամսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։ 25-ամյա Ուիլյամսի հրաժարագինը կազմելու է 135 մլն եվրո։

Ուշագրավ է, որ նախորդ պայմանագրի ժամկետը լրանալու էր 2025 թվականին։

Ուիլյամսն «Աթլետիկում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 41 հանդիպման, դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Ինյակի Ուիլյամսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը հարձակվողի համար պատրաստ է վճարել 88 մլն եվրո։

Share |

Լրահոս

Loading...