Երիտասարդական ԱԱ. հայ ըմբիշների արդյունքները

21:51 12.08.2019

Այսօր՝ օգոստոսի 12-ին,  Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: 

Իրենց մրցելույթները սկսել են Հայաստանի ազատ ոճի հավաքականի ըմբիշները: Մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով

57 կգ՝ Վրեժ Գևորգյան

61 կգ՝ Հրաչյա Մարգարյան

65 կգ Վազգեն Թևանյան

70 կգ ՝ Արման Անդրեասյան

74 կգ՝ Դավիթ Գևորգյան

79 կգ՝ Արման Ավագյան

86 կգ՝ Մհեր Մարկոսյան

125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան


57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը հասել է մինչև կիսաեզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը 3:10 հաշվով պարտվել է ճապոնացի Տոշիյա Աբեին: Գևորգյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար:

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը նույնպես դեռ պահպանում է մեդալային հույսերը: Քառորդ եզրափակչում Թևանյանը 4:10 հաշվով զիջել է ռուս Կուրբան Շիրաևին, վերջին հասել է մինչև եզրափակիչ ու սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է տվել մեր մարզիկին:

Մեդալային հույսեր չունի 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Նա 1/4 եզրափակչում 1:2 հաշվով զիջել է Իրանը ներկայացնող Մոհմաժադեհ Բիգլարին: Վերջինս չի կարողացել հասնել մինչև եզրափակիչ:

Արման Ավագայնը, որը ներկայացնում է 79 կգ քաշային կարգը, հասել է մինչև կիսաեզրափակիչ: Ցավոք, նա նույնպես պարտվել է այս փուլում ու պայքարելու է միյան բրոնզե մեդալի համար: Կիսաեզրափակչում մեր ըմբիշը զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ամխադ Տաշուխաջիևին:

Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչներից բրոնզե մեդալի համար պայքարելու են Վրեժ Գևորգյանը և Արման Ավագյանը, իսկ սփոփիչ գոտեմարտի է մասնակցելու Վազգեն Թևանյանը:


Վաղը 61 կգ քաշային կարգի որակավորման փուլում Հրաչյա Մարգարյանը կմրցի գերմանացի Նիկո Մեգերլեի հետ: 74 կգ քաշային կարգում էլ Դավիթ Գևորգյանը մրցելու է Գեորգիոս Կուգիումցիդիսի հետ: Մհեր Մարկոսյանը, որը ներկայացնում է 86 կգ քաշային կարգը, գորգ դուրս կգա Կանադան ներկայացնող Հանտեր Ջեֆերի Լիի հետ: 125 կգ քաշային կարգում էլ Հովհաննես Մաղաքյանը կհանդիպի իրանցի Ամիր Հոսեին Աբաս Զարեի հետ:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ավարտվելու է օգոստոսի 18-ին:

 

Share |

Լրահոս

Loading...