WTA. Օսական վերադարձրել է առաջին ռակետի կոչումը

12:30 12.08.2019

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակը, որի լավագույն տասնյակում գրանցվել են մի շարք փոփոխություններ։

Ավստրալուհի Էշլի Բարտին այլևս աշխարհի առաջին ռակետը չէ․ վարկանիշային աղյուսակը կրկին գլխավորում է ճապոնուհի Նաոմի Օսական։

3-7-րդ հորիզոնականներում փոփոխություններ չեն եղել։ Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, որը երեկ չկարողացավ ավարտին հասցնել Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչը, բարձրացել է 8-րդ հորիզոնական։

WTA-ի նոր աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը։

1 (2). Նաոմի Օսակա (Ճապոնիա) – 6417
2 (1). Էշլի Բարտի (Ավստրալիա) – 6256
3 (3). Կառոլինա Պլիշկովա (Չեխիա) – 6185
4 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – 5223
5 (5). Կիկի Բերտենս (Հոլանդիա) – 5120
6 (6). Պետրա Կվիտովա (Չեխիա) – 4780
7 (7). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) – 4577
8 (10). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) – 3995
9 (9). Արինա Սոբոլենկո (Բելառուս) – 3565
10 (8). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) – 3189

Share |

Լրահոս

Loading...