Զիդան․ Խամեսն ու Բեյլը կարևոր են Ռեալի համար

18:55 12.08.2019

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ու հարձակվող Գարեթ Բեյլը թիմի կարևոր անդամներ են։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու ֆուտբոլիստն էլ կարող են այս ամառ լքել մադրիդյան ակումբը։

«Խամեսն ու Բեյլը «Ռեալի» խաղացողներ են։ Նրանք երկուսն էլ մեր թիմի կարևոր անդամ են։ Մենք այս պահին մեր ունեցած բոլոր խաղացողների հետ էլ հույսեր ենք կապում։ Մինչև օգոստոսի 31-ն ամեն ինչ կարող է լինել, բայց հիմա նրանք «Ռեալում» են հանդես գալիս։ Որպես մարզիչ՝ իմ աշխատանքն է մեզ հետ մարզվող բոլոր ֆուտբոլիստներին օգտագործելը»,- ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Football Espana-ն։  

Վերջին երկու մրցաշրջանը Խամեսը վարձակալությամբ անցկացրել է «Բավարիայում»։ Բեյլը 2013 թվականից հանդես է գալիս մադրիդյան ակումբում, բայց վերջին ժամանակներս շատ էր խոսվում նրա ու Զիդանի լարված հարաբերությունների մասին։  

 

Share |

Լրահոս

Loading...