Արարատ-Արմենիան արդեն Թբիլիսիում է (տեսանյութ)

18:47 13.08.2019

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել է Թբիլիսի, որտեղ վաղը՝ օգոստոսի 14-ին, կմրցի Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։

Թիմն ինքնաթիռով է մեկնել Թբիլիսի ու հանգրվանել տեղի հյուրանոցներից մեկում։

«Արարատ-Արմենիայի» մամուլի քարտուղարությունը տեսանյութ է հրապարակել թիմի մեկնումից։

«Սաբուրթալո»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։

Երևանում կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» 1։2 հաշվով պարտություն է կրել։

Share |

Լրահոս

Loading...