Լեմպարդ․ Ուրախ եմ, որ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղը կսպասարկի կին մրցավար

20:01 13.08.2019

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Լիիվերպուլի» հետ խաղի մասին։

«Ես լավատեսորեն եմ տրամադրված, քանի որ հավատում եմ իմ ֆուտբոլիստների ուժերին, և գիտեմ, որ մենք պատահական չենք այստեղ հայտնվել։ Ես հիանալի գիտեմ, թե ինչի է ունակ «Լիվերպուլը»․ այս թիմն արժանիորեն է հաղթել Չեմպիոնների լիգայում, այն հիանալի մարզիչ և ֆուտբոլիստներ ունի։

Բայց մենք կարող ենք հաղթել, թե ցույց տանք մեր առավելագույնը։ Այս տիտղոսը շատ բան է նշանակում ակումբի համար։ Ես, ինչպես ոչ ոք, գիտեմ, սա, քանի որ երկու այդպիսի խաղ եմ հաղթել։ Մենք շատ հեռու էինք մեր լավագույն խաղից 2012 թվականին՝ «Աթլետիկոյի» հետ խաղում։

Կարևոր է ցույց տալ այն ամենն, ինչի ունակ եմ, և վերջապես հաղթել այս տիտղոսը։ Մենք գիտենք, թե այն որքան կարևորո է։ Մենք շատ ուրախ ենք, որ վաղվա խաղը կին մրցավար է սպասարկելու։ Սա պատմական պահ է և մեծ քայլ առաջ։ Ես կասեի՝ ևս մեկ քայլ ճիշտ ուղղությամբ։ Ինձ շատ դուր եկավ մեր խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Մենք շատ ագրեսիվ էինք գործում առանց գնդակի։ Բայց «Լիվերպուլը» այլ թիմ է։ Պետք է հարմարվել նրան և նրա խաղաոճին։ Մենք պետք է հարգենք մրցակցի ուժեղ կողմերը։ Այս խաղում մենք կարող ենք այլ կերպ խաղալ»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Եվրոպայի Սուպերգավաթի «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպման գլխավոր մրցավարը ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարն է: Հանդիպումը կկայանա վաղը՝ օգոստոսի 14-ին, Ստամբուլում։

Share |

Լրահոս

Loading...