Լարվածություն, որը վերածվեց ծեծկռտուքի․ ինչու է Վան-Լոկոմոտիվ խաղն անավարտ մնացել

22:12 13.08.2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրի՝ «Վան»-«Լոկոմոտիվ» հանդիպումն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մնացել է անավարտ։

«Լոկոմոտիվի» մամուլի քարտուղարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով իրավիճակը․

«Հյուրընկալող թիմի կողմից անվտանգության բացակայության և մրցավարի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով խաղադաշտում մեծ լարվածություն էր առաջացել։ Այդ լարվածությունը երկրորդ կեսի վերջնամասում վերածվեց ծեծկռտուքի։

«Լոկոմոտիվի» ղեկավարությունն, անհանգստանալով ֆուտբոլիստների և տեխնիկական գոտում գտնվող աշխատակազմի անվտանգության համար, որոշեց լքել խաղադաշտը։ Թիմը խաղադաշտից դուրս հանելուց հետո «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանը ներողություն խնդրեց մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներից»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ

Հիշեցնենք՝ հանդիպումն ընթացել է Չարենցավանի Քաղաքային մարզադաշտում։

Share |

Լրահոս

Loading...