Փյունիկը մեկնեց Անգլիա՝ Վուլվերհեմփթոնի հետ պատասխան խաղին

18:33 13.08.2019

«Փյունիկի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբի անդամներն ուղևորվել են Անգլիա, որտեղ օգոստոս 15-ին կմրցեն «Վուլվերհեմփթոնի» հետ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։

 «Փյունիկի» մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել «Զվարթոնց» օդանավակայանից։

Նշենք՝ թիմի հետ Անգլիա է մեկնել նաև Էրիկ Վարդանյանը, որն առաջին խաղը բաց թողեց որակազրկման պատճառով։ Երևանում կայացած այդ խաղում «Փյունիկը», հիշեցնենք, 0։4 հաշվով պարտություն կրեց։

Պատասխան խաղը կկայանա Վուլվերհեմփթոնի «Մոլինյո» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Share |

Լրահոս

Loading...