Ըմբշամարտի երիտասարդական ԱԱ. Վազգեն Թևանյանը պարտվեց բրոնզի համար պայքարում

20:12 13.08.2019

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ում 65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալի համար պայքարում 3։4 հաշվով պարտվել է Ղազախստանը ներկայացնող Սուրբազ Տալգատին։

Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10։0 հաշվով առավելության էր հասել կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 4։10 հաշվով պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին:

Քանի որ ռուս ըմբիշը հասավ եզրափակիչ՝ Թևանյանը սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել և պայքարել բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր նաև 57 կգ քաշային ըմբիշ Վրեժ Գևորգյանը։

Share |

Լրահոս

Loading...