Երիտասարդական ԱԱ․ Ըմբիշ Վրեժ Գևորգյանը պարտվեց բրոնզի համար պայքարում

19:38 13.08.2019

57 կգ քաշային ըմբիշ Վրեժ Գևորգյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած երիտասարդական ԱԱ-ում բրոնզե մեդալի համար պայքարում 7։9 հաշվով պարտվել է Ղազախստանը ներկայացնող Ադլան Ասկարովին։

Վրեժ Գևորգյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության էր հասել իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ:

1/8 եզրափակչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթել էր 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության էր հասել չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2։12 հաշվով զիջել էր ճապոնացի Տոշիյա Աբեին։

Share |

Լրահոս

Loading...