Ալաշկերտը ավարտեց մրցելույթները կանանց Չեմպիոնների լիգայում

23:56 13.08.2019

«Ալաշկերտի» կանանց թիմը ավարտեց մրցելույթները կանանց Չեմպիոնների լիգայում։ Երրորդ խաղում ևս Լիանա Հայրապետյանի թիմը պարտություն է կրել այս անգամ թուրքական «Բեշիքթաշից» 0-3 հաշվով։ 

Ավելի վաղ «Ալաշկերտի» կանանց թիմը 0-8 հաշվով զիջել էր «Տվենտեին» և 0-13 հաշվով զիջել էր «Գուրնիկ Լենչնային»։ 

Նոր կազմավորված ակումբը առաջին անգամ էր մասնակցում Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։ 

Share |

Լրահոս

Loading...