Բեյլը հրաժարվել է Նեյմարի գործարքի մասը կազմել․ ուելսցին սպառնացել է Ռեալին

19:53 13.08.2019

Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը հրաժարվել է ներառվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հավանական տեղափոխության գործարքի մեջ։ Այս մասին հաղորդում է Goal-ը՝ վկայակոչելով Sport-ին։ 

30-ամյա ուելսցին չի ցանկացել գործարքի մասը դառնալ, ինչպես նաև սպառնացել է Մադրիդի «Ռեալին», որ հնարավոր է դատարան դիմի ենթադրյալ վատ վերաբերմունքի համար։ 

Գարեթ Բեյլը չի մտնում «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ։ Նախամրցաշրջանային պատրաստության առաջին խաղի ավարտից հետո ֆրանսիացի մասնագետը հույս հայտնեց, որ Բեյլը շուտով կհեռանա «Ռեալից»։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Զիդանը հայտարարեց, որ կարող է ամբողջությամբ հույս դնել ինչպես Բեյլի, այնպես էլ Խամես Ռոդրիգեսի վրա, քանի դեռ նրանք ակումբում են։ 

Share |

Լրահոս

Loading...